Հպարտությամբ տեղեկացնում ենք, որ մեր հիմնադրամն աջակցել է նկարիչների միությունում 17.04.2024 թվականին տեղի ունեցած բացառիկ գեղարվեստական ցուցահանդեսին: Ցուցահանդեսում ներկայացված էին զարմանալի նկարներ, որոնք հեղինակը կարողացել է փրկել բռնի տեղահանման ժամանակ: Արվեստի այս գործերը ոչ միայն պահպանվել են, այլև պատմության ականատես են եղել ։ Շնորհակալություն ենք հայտնում բոլոր նրանց, ովքեր այցելեցին ցուցահանդես և աջակցեցին մշակութային ժառանգության պահպանման մեր ջանքերին: