Օգտագործման պայմաններ
«ԴԷԿԱՎՎԱ ՖՈՆԴ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ
ՆՎԻՐԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՅՄԱՆՆԵՐ ԵՎ ԴՐՈՒՅԹՆԵՐ
««ԴԷԿԱՎՎԱ ՖՈՆԴ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ» (ՀՎՀՀ՝ 02904078, գրանցման համար՝ 222.160.1366393, գտնվելու վայրի հասցե՝ Հայաստան, Երևան, Կենտրոն, Վազգեն Սարգսյան Փ., 26/1, էլեկտրոնային հասցե՝ dekavvafund@gmail.com, հեռախոսահամար՝ +37494320274, գլխավոր գործադիր տնօրեն՝ Ադրիանա Մարության) (այսուհետ՝ Հիմնադրամ) կողմից սահմանված սույն «Նվիրաբերության ընդհանուր պայմաններն ու դրույթները» ամրագրում են այն պայմանները, որոնցով ֆիզիկական և իրավաբանական անձինք (այսուհետ՝ Նվիրաբերող) կատարում են նվիրաբերություններ Հիմնադրամի https://dekavva.am կայքի միջոցով։ Նվիրաբերություն կատարելով` Նվիրաբերողը համաձայնվում է ստորև ներկայացված պայմաններին.
- «Նվիրաբերության ընդհանուր պայմաններում ու դրույթներում» օգտագործվող հասկացությունները ունեն հետևյալ իրավական նշանակությունը,
1.1. Պայմաններ – «Նվիրաբերության ընդհանուր պայմաններն ու դրույթները», որոնք սահմանում են Հիմանդրամի և Նվիրաբերողի միջև նվիրաբերության հետ կապված իրավահարաբերությունները,
1.2. Հիմնադրամ – ««Դէկավվա ֆոնդ» բարեգործական հիմնադրամ» որը հանդիսանում է սույն Պայմանների հետ կապված իրավահարաբերության կողմերից մեկը և ընդունում է նվիրաբերություններ՝ իր կանոնադրական նպատակների իրականացման համար,
1.3. Նվիրաբերող – ցանկացած ֆիզիկական կամ իրավաբանական անձ, ով Հիմնադրամին տրամադրում է նվիրաբերություններ դրամական միջոցների տեսքով՝ սույն Պայմաններին համաձայն,
1.4. Նվիրաբերություն – Նվիրաբերողի կողմից առանց փոխհատուցման պահանջի Հիմնադրամին փոխանցվող դրամական միջոցներ, որոնք պետք է օգտագործվեն Հիմնադրամի կանոնադրական նպատակներին կամ դրան համապատասխան Նվիրաբերողի մատնանշած նպատակին համապատասխան,
1.5. Նպատակային նվիրաբերություն – Նվիրաբերություն, որը Նվիրբերողը կատարել է Հիմնադրամի կողմից նշված կոնկրետ միջոցառման կամ նախաձեռնության իրականացման համար,
1.6. Մեկանգամյա նվիրաբերություն – Նվիրաբերություն, որն իրականացվում է մեկ անգամ և միանվագ՝ առանց պարբերական բնույթի՝ Նվիրաբերողի կողմից բանկային վճարային միջոցի շնորհիվ (այդ թվում՝ բանկային քարտ, հաշվեհամար կամ այլ համարժեք վճարային միջոց)՝ ներկայացնելով Նվիրաբերողի անձը հաստատող փաստաթղթի տվյալները (իրավաբանական անձի դեպքում՝ ՀՎՀՀ-ն և պետական գրանցման համարը), հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն, ինչպես նաև Հիմնադրամի այն նպատակի կամ միջոցառման անվանումը, որին ուղղվում է տվյալ նվիրաբերությունը,
1.7. Պարբերաբար նվիրաբերություն – Նվիրաբերություն, որը կատարվում է Նվիրաբերողի կողմից մեկանգամյա հաստատմամբ, որով Նվիրաբերողի կողմից նշված հաստատուն դրամական միջոցները յուրաքանչյուր ամիս Նվիրաբերությունը կատարելու օրվան համապատասխան փոխանցվում են Հիմնադրամին։ Պարբերական Նվիրաբերությունը կատարվում է Նվիրաբերողի կողմից բանկային վճարային այն միջոցի շնորհիվ (այդ թվում՝ բանկային քարտ, հաշվեհամար կամ այլ համարժեք վճարային միջոց), որը տրամադրվել է Նվիրաբերողի կողմից Հիմնադրամի կայքում համապատասխան տվյալների առաջին անգամ լրացման արդյունքում՝ ներառյալ Նվիրաբերողի անձը հաստատող փաստաթղթի տվյալները (իրավաբանական անձի դեպքում՝ ՀՎՀՀ-ն և պետական գրանցման համարը), հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն, ինչպես նաև Հիմնադրամի այն նպատակի կամ միջոցառման անվանումը, որին ուղղվում է տվյալ պարբերական Նվիրաբերությունը,
1.8. Վճարային հարթակ – երրորդ կողմ հանդիսացող բանկ կամ վճարահաշվարկային կազմակերպություն, որի միջոցով Հիմնադրամին է փոխանցվում նվիրաբերության ենթակա դրամական միջոցները,
1.9. Կայք – Հիմնադրամի պաշտոնական համացանցային հարթակը՝ https://dekavva.am, որի միջոցով Նվիրաբերողը կարող է կատարել Նվիրաբերություն և ծանոթանալ Պայմաններին։
- Հիմնադրամին տրվող Նվիրաբերությունները լինում են մեկանգամյա և պարբերաբար։ Ընդ որում, յուրաքանչյուր դեպքում Նվիրաբերողը պարտավոր է ներկայացնել սույն Պայմանների 1.6 և 1.7 կետերում նշված Նվիրաբերությունների կատարման համար անհրաժեշտ տվյալները՝ ամբողջական տարբերակով և գործող կարգավիճակով։
- Հիմնադրամը չի կարող կրել իրավական պատասխանատվություն Նվիրաբերության կատարման կամ մի քանի անգամ կատարման համար այն դեպքում, երբ Նվիրաբերությունները կատարվել են Նվիրաբերողի կողմից թերի կամ սխալ տվյալներ մուտքագրելու հետևանքով։ Միևնույն ժամանակ, Հիմնադրամը ազատվում է վնասներ կամ ծախսեր հատուցելու պարտավորությունից, որոնք կարող են առաջանալ Նվիրաբերողի կողմից սխալ տվյալների մուտքագրման հետևանքով:
- Նվիրաբերողի կողմից իր բանկային և անձնական տվյալների մուտքագրումն ու հաստատումը համարվում են պատշաճ համաձայնություն իր բանկային վճարային միջոցից (այդ թվում՝ բանկային քարտից, հաշվեհամարից կամ այլ համարժեք վճարային միջոցից) Հիմնադրամի բանկային հաշվեհամարին սահմանված դրամական միջոցներին համապատասխան փոխանցումներ կատարելու համար։
- Նվիրաբերություն կատարելու վերաբերյալ պայմանագիրը ուժի մեջ է մտնում Նվիրաբերողի կողմից իր անձնական և բանկային տվյալները լրացնելուց և Նվիրաբերության դրամական միջոցների նվիրաբերելը հաստատելուց հետո, ինչից հետո Հիմնադրամը իրավասու է օգտագործելու ստացված գումարը՝ համաձայն սույն Պայմանների և իր կանոնադրական նպատակների։ Պարբերական Նվիրաբերության դեպքում պայմանագիրը համարվում է ուժի մեջ մտած՝ Նվիրաբերողի կողմից առաջին անգամ անձնական և վճարային տվյալների լրացնելուց և պարբերական նվիրաբերություն կատարելու իր համաձայնությունը տրամադրելուց հետո, և յուրաքանչյուր հետագա ամսական փոխանցումը դիտարկվում է պայմանագրի շարունակական կատարման իրավական հիմք ունեցող գործողություն։
- Հիմնադրամը պարտավորվում է Նվիրաբերությունները օգտագործել բացառապես իր կանոնադրությամբ սահմանված նպատակների համար։ Իսկ նպատակային Նվիրաբերությունների դեպքում Կազակերպությունը պետք է առավելագույն ջանքեր գործադրի Նվիրաբերությունը այդ նպատակին ուղղելու համար։ Այնուամենայնիվ, Նվիրաբերողը համաձայնում է, որ Հիմնադրամը իրավունք ունի՝
6.1. փոխել Նվիրաբերության նպատակը, եթե այդ նպատակի իրագործումը դարձել է անհնարին,
6.2. վերաուղղել տվյալ Նվիրաբերությունը իր բովանդակությամբ համանման այլ միջոցառման կամ նախաձեռնության՝ պահպանելով Նվիրաբերության հիմնական նպատակը,
6.3. օգտագործել Նվիրաբերությունը՝ համաձայն Հիմնադրամի առաջնահերթ կարիքների, եթե Նվիրաբերության նպատակը ամբողջությամբ դադարեցվել է կամ գոյություն չունի։
Բոլոր դեպքերում Հիմնադրամը պարտավորվում է ապահովել Նվիրաբերությունների օգտագործման թափանցիկությունը և հաշվետվողականությունը, որոնք արտացոլվում են Հիմնադրամի կայքում առկա հաշվետվություններում։
- Հիմնադրամին տրված Նվիրաբերությունները համարվում են անվերադարձ, սակայն որոշ բացառիկ դեպքերում (կայքի տեխնիկական խափանում, տեխնիկական սխալ, միևնույն գործարքի կրկնակի կատարում և այլն), Նվիրաբերողի հեռախոսազանգի կամ էլեկտրոնային փոստի միջոցով ծանուցման հիման վրա Հիմնադրամը քննարկում է Նվիրաբերության դրամական միջոցների վերադարձի հնարավորությունը։ Հիմնադրամը կարող է մերժել Նվիրաբերության դրամական միջոցների վերադարձը, եթե Նվիրաբերությունը կատարելու պահին առկա չեն եղել կայքի տեխնիկական խափանում կամ տեխնիկական սխալ։ Նվիրաբերության դրամական միջոցների վերադարձը իրականացվում է այն բանկային հաշվարկային միջոցով (այդ թվում՝ բանկային քարտ, հաշվեհամար կամ այլ ընդունելի վճարային միջոց), որն օգտագործվել է Նվիրաբերության իրականացման պահին, կամ որը Նվիրաբերողը պատշաճ ձևով նշել է Հիմնադրամին ուղղված իր գրավոր ծանուցման մեջ՝ հիմք ընդունելով տվյալ պահին Հիմնադրամի կողմից կիրառվող ընդունելի վճարային եղանակները:
- Նվիրաբերողը իրավունք ունի ցանկացած պահի դադարեցնել Պարբերաբար Նվիրաբերությունը կամ փոխել Պարբերաբար նվիրատվությամբ տրվող դրամական միջոցների չափը։ Դադարեցնելու կամ Նվիրաբերության դրամական միջոցների չափը փոփոխելու համար Նվիրաբերողը պետք է կապ հաստատի Հիմնադրամի հետ՝ հեռախոսազանգի կամ էլեկտրոնային փոստի միջոցով։ Եթե դադարեցումը կատարվում է այն ժամանակ, երբ Նվիրաբերության ենթակա ամիսը արդեն մեկնարկել է կամ Նվիրաբերության դրամական միջոցների փոխանցումը գտնվում է մշակման փուլում, ապա Նվիրաբերողի կողմից Պարբերաբար Նվիրաբերության դադարեցումը կամ Նվիրաբերության դրամական միջոցների չափի փոփոխությունը վերաբերելու է ծանուցումը ներկայացնելու հաջորդ ամսվան։
- Հիմնադրամը իրավասու է չհատուցել Նվիրաբերողի կրած վնասների կամ կատարած ծախսերի համար, որոնք առաջացել են չդադարեցված Պարբերաբար Նվիրաբերությունների համար:
- Նվիրաբերողը, փոխանցելով Հիմնադրամին իր անձնական և բանկային տվյալները, այն ծավալով, որն անհրաժեշտ է Նվիրաբերության իրականացման և այլ նպատակների իրականացման համար, իրավունք է տալիս Հիմնադրամի անձնակազմին փոխանցել տվյալներ, որոնց թվին դասվում են նաև տեղեկություններ, որոնք կազմում են բանկային գաղտնիք։ Վերոնշյալ անձնական տվյալները կարող են պարունակել ծննդյան ամսաթիվը, անունը, ազգանունը, հայրանունը, սեռը, տվյալներ անձը հաստատող փաստաթղթից, հեռախոսահամարը, էլեկտրոնային հասցեն, բանկային տվյալներ և այլ տվյալներ։
Հաճախորդը/Պատվիրատուն Կատարողին իրավունք է տրամադրում կատարել ցանկացած գործողություն կամ գործողությունների համակցություն (ավտոմատացված համակարգի միջոցով կամ առանց դրա) տրամադրված անձնական տվյալների հետ, այդ թվում՝ անձնական տվյալների հավաքագրում, գրառում, համակարգում, կուտակում, պահպանում, ճշգրտում (թարմացում, փոփոխում), հանում, օգտագործում, ապանձնավորում, արգելափակում, ջնջում, ոչնչացում՝ իրավունքով դրանք մշակել՝ էլեկտրոնային բազա մուտքագրելով, ներառելով ցուցակներում և հաշվետվական ձևաթղթերում, որոնք նախատեսված են հաշվետվական տվյալների տրամադրումը արձանագրող փաստաթղթերով։ Նվիրաբերողը Հիմնադրամին իրավունք է տրամադրում իրականացնել անձնական տվյալների փոխանցումը (տարածում, տրամադրում, հասանելիություն) երրորդ անձանց, ինչի մասին ստորագրում է տարածման համար սուբյեկտի կողմից թույլատրված անձնական տվյալների մշակման առանձին համաձայնություն։ Նվիրաբերողը տալիս է իր համաձայնությունը սույն կետով սահմանված դեպքում և կարգով իր անձնական տվյալների մշակման վերաբերյալ: Անձնական տվյալների մշակման համաձայնությունը գործում է անորոշ ժամկետով։
- Հիմնադրամը պարտավորվում է գործադրել առավելագույն ջանքեր՝ ապահովելու Նվիրաբերությունները ընդունելու համար տեխնիկական գործընթացների անխափան ընթացքը, կայքի մատչելիությունը և անվտանգությունը։ Միևնույն ժամանակ Հիմնադրամը չի կարող կրել նյութական կամ ոչ նյութական պատասխանատվություն Նվիրաբերողին պատճառվող այն վնասների համար, որոնք առաջացել են իրենից անկախ պատճառներով՝ երրորդ անձանց կողմից տեխնիկական միջամտություններ, կիբեր հարձակումներ, վճարային հարթակների տեխնիկական խափանումներ, սահմանափակումներ, վրիպումներ, Հիմնադրամի կայքի մատչելիության ամբողջական խափանում։ Նվիրաբերության կատարելով՝ Նվիրաբերողը ընդունում է բոլոր այս ռիսկերի առաջացման իրական հնարավորությունը, իսկ դրանք իրականանալու դեպքում պարտավորվում է չներկայացնել իրավական պահանջ Հիմնադրամի նկատմամբ։
- Հիմնադրամը իրավունք է ունի ցանկացած ժամանակ փոփոխելու կամ լրացնելու սույն Պայմանները՝ ծառայությունների բարելավման, օրենսդրական փոփոխություններին համապատասխանեցնելու կամ ներքին գործառույթների ճշգրտման անհրաժեշտությամբ պայմանավորված։ Թարմացված պայմաններն ուժի մեջ են մտնում այն պահից, երբ համապատասխան տարբերակը հրապարակվում է Հիմնադրամի կայքում, եթե Պայմանների փոփոխության տարբերակով այլ բան չի նախատեսվում։ Նվիրաբերություն կատարելով՝ Նվիրաբերողը հաստատում է իր համաձայնությունը տվյալ պահին գործող պայմաններին, ինչպես նաև դրանց հնարավոր փոփոխությանը և նոր պայմանների կիրառումը իր և Հիմնադրամի իրավահարաբերությունների նկատմամբ։ Միևնույն ժամանակ Նվիրաբերողը պարտավորվում է պարբերաբար ծանոթանալ սույն Պայմանների փոփոխություններին, որոնց վերջին տարբերակը առկա է Կայքում։ Հիմնադրամը կարող է ըստ անհրաժեշտության սույն Պայմանների փոփոխությունների մասին նախապես ծանուցել Նվիրաբերողին՝ էլեկտրոնային փոստի կամ կայքում հրապարակված հայտարարությամբ, սակայն նման ծանուցման բացակայությունը չի ազդում Պայմանների փոփոխությունների իրավական ուժի վրա։
- Հիմնադրամը Նվիրաբերողի էլեկտրոնային փոստի միջոցով հարցման հիման վրա, կարող է տրամադել Նվիրաբերության մասին տեղեկանք (վկայագիր)՝ 20․000 /քսան հազար/ դրամ և ավելի Նվիրաբերություններ կատարելու դեպքում։
- Սույն Պայմանների հետ կապված իրավական վեճերի նկատմամբ կիրառվում է ՀՀ օրենսդրությունը։
- Նվիրաբերողի համար Հիմնադրամի կապի պաշտոնական տվյալներ են համարվում Հիմնադրամի կայքում հրապարակված տվյալները։