Գաղտնիության քաղաքականություն
Ամփոփում
«Դէկավվա Ֆոնդ» բարեգործական հիմնադրամում մենք կարևորում ենք վստահությունն ու թափանցիկությունը, հատկապես՝ Ձեր անձնական տվյալների պահպանման հարցում։ Գիտենք, որ գաղտնիության քաղաքականությունը երբեմն կարող է երկար ու բարդ թվալ, այդ պատճառով համառոտ ձևով ներկայացրել ենք դրա կարևոր դրույթները։ Լիարժեք պատկերացում կազմելու համար խնդրում ենք ծանոթանալ «Դէկավվա Ֆոնդ» բարեգործական հիմնադրամի ամբողջական Գաղտնիության քաղաքականությանը։
Ի՞նչ ենք մենք հավաքագրում
Մենք հավաքագրում ենք անձնական տվյալներ (օրինակ՝ անուն, էլ. հասցե, կազմակերպության անվանում) և ոչ անձնական տվյալներ (օրինակ՝ սարքի տեսակ, դիտարկչի վերաբերյալ տեղեկություն)՝ մեր հարթակի արդյունավետ գործունեությունն ապահովելու և այն շարունակաբար բարելավելու համար։
Ինչպե՞ս ենք օգտագործում տվյալները
Մենք Ձեր տվյալները օգտագործում ենք «Դէկավվա Ֆոնդ» հիմնադրամի գործունեությունը կազմակերպելու, Ձեր նվիրատվություններին աջակցելու, Ձեզ հետ կապ հաստատելու և հարթակը բոլոր օգտատերերի համար ավելի հարմար ու արդյունավետ դարձնելու նպատակով։
Առաջնահերթությունը՝ անվտանգության ապահովումն է
Մենք օգտագործում ենք կոդավորում (encryption) և անվտանգ պրոցեսորներ (օրինակ՝ Stripe)՝ Ձեր տվյալները պաշտպանելու համար։ Ձեր վճարային տեղեկությունները մշակվում են PCI-համապատասխան երրորդ կողմի միջոցով և չեն պահվում մեր սերվերներում։
Մենք չենք վաճառում Ձեր տվյալները
Մենք Ձեր տվյալները կիսում ենք միայն վստահելի գործընկերների հետ՝ մեր ծառայությունները մատուցելու նպատակով, բայց դրանք երբեք չենք փոխանակում դրամի կամ գովազդի դիմաց։
Ձեր իրավունքները
Դուք կարող եք ցանկացած պահի դիտել, թարմացնել կամ ջնջել Ձեր տվյալները։
«ԴԷԿԱՎՎԱ ՖՈՆԴ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԴԱՐԱՄԻ ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Այս Գաղտնիության քաղաքականությունը բացատրում է, թե ինչպես ենք մենք հավաքագրում, օգտագործում և կիսում տեղեկությունները, որոնք հավաքվում են մեր առցանց ինտերֆեյսներում և սեփական հարթակներում (օրինակ՝ վեբկայքեր և բջջային հավելվածներ), որոնք պատկանում և կառավարվում են «Դէկավվա Ֆոնդ» հիմնադրամի («Կազմակերպություն», «մենք», «մեզ» կամ «մեր») կողմից, ներառյալ https://dekavva.am կայքը (ընդհանուր անվանմամբ՝ «Կայք»):
Կայքը ապահովում է (ա) առցանց հարթակ՝ համապատասխան որակավորում ունեցող բարեգործական կազմակերպությունների և այլ իրավական անձանց («Դրամահավաք իրականացնող») համար՝ Կայքի այցելուներից («Նվիրատուներ») դրամական միջոցներ ստանալու նպատակով՝ ապրանքների կամ ծառայությունների վաճառքի կամ նվիրատվություններ հավաքագրելու միջոցով՝ աջակցելու իրենց կազմակերպությանը և/կամ առաքելությանը, և (բ) դրան առնչվող ծառայություններ (ընդհանուր անվանմամբ՝ «Ծառայություններ»)։
«Դէկավվա Ֆոնդ» հիմնադրամը տրամադրում է միայն տեխնոլոգիաներ՝ Դրամահավաք իրականացնողներին և Նվիրատուներին կամ այլ օգտատերերին միմյանց հետ կապ հաստատելու հնարավորություն ընձեռելով, և չի մասնակցում դրամահավաքի գործողություններին կամ Դրամահավաք իրականացնողների և Նվիրատուների միջև տեղի ունեցող փոխգործակցությանը, որոնք իրականացվում են Ծառայություններից օգտվելիս։
Մուտք գործելով Կայք կամ օգտագործելով Ծառայությունները՝ դուք համաձայնվում եք Ձեր անձնական տվյալների հավաքագրման, պահպանման, օգտագործման և հրապարակման հետ, ինչպես նկարագրված է այս Գաղտնիության քաղաքականության մեջ։ Եթե Դուք չեք ընդունում այս քաղաքականության պայմանները, ապա պետք է անմիջապես դադարեցնեք Կայքի օգտագործումը։
- Ինչպե՞ս ենք հավաքագրում տեղեկատվությունը
Մենք հավաքագրում ենք ինչպես «ոչ անձնական տվյալներ», որոնք վերաբերում են Կայքի օգտագործմանը, այնպես էլ «անձը նույնականացնող տվյալներ», որոնք վերաբերում են Կայքի այցելուներին։
- Ոչ անձնական տվյալները ներառում են ավտոմատ հավաքագրվող տեղեկատվություն, որը չի կարող օգտագործվել Ձեր անձնական նույնականացման համար, օրինակ՝ անանուն օգտագործման տվյալներ, ընդհանուր ժողովրդագրական տեղեկատվություն, ուղղորդող/ելքի էջեր և URL-ներ, օգտագործվող սարքերի և դիտարկիչների տեսակներ, Ձեր կողմից ներկայացված նախասիրություններ և դրանց հիման վրա ստեղծված տվյալներ, ինչպես նաև սեղմումների քանակը։
- Անձը նույնականացնող տվյալները ներառում են այն տեղեկությունները, որոնք Կայքի այցելուները մեզ տրամադրում են, և որոնք նույնականացնում կամ վերաբերում են կոնկրետ անձին։
Մենք հավաքագրում ենք այն անձը նույնականացնող տվյալները, որոնք դուք մեզ տրամադրում եք, ներառյալ՝
- Դրամահավաք իրականացնողների կողմից գրանցման ընթացքում ներկայացված տեղեկատվությունը (օրինակ՝ անուն, էլ. հասցե, փոստային հասցե, հեռախոսահամար, կազմակերպության անուն, վճարային տվյալներ, արշավի տեղեկություններ),
- Նվիրատուների կողմից Դրամահավաք իրականացնողների հետ փոխգործակցության ժամանակ ներկայացված տվյալները (անուն, էլ. հասցե, փոստային հասցե և Դրամահավաք իրականացնողների պահանջած այլ տեղեկություններ),
- և Ձեզ հետ կապ հաստատելու նպատակով Ձեր կողմից տրամադրված կոնտակտային տվյալները, եթե դիմեք մեզ հարցման հետ կապված (էլ. հասցե, հեռախոսահամար)։
Մենք չենք հավաքագրում վճարային տվյալներ Նվիրատուներից։ Նվիրատուները, ովքեր ցանկանում են կատարել գնում կամ նվիրատվություն Դրամահավաք իրականացնողների օգտին, միացվում են Stripe կամ մեր այլ երրորդ կողմի վճարային պրոցեսորին, որը հավաքագրում և մշակում է վճարային տեղեկությունները։
Մենք օգտագործում ենք cookies և նմանատիպ տեխնոլոգիաներ՝ հավաքագրելու Կայքի օգտագործման վերաբերյալ ոչ անձնական տեղեկություններ բոլոր այցելուներից, ինչպես նաև՝ օգնելու մեզ հիշել Ձեզ և Ձեր նախասիրությունները, երբ կրկին այցելեք Կայք։ Մենք հետևում ենք այն տեղեկություններին, որոնք տրամադրվում են Ձեր դիտարկչի կամ մեր ծրագրային հավելվածի միջոցով, երբ օգտագործում եք Ծառայությունը, օրինակ՝ այն կայքը, որտեղից եկել եք (հայտնի որպես «ուղղորդող URL»), օգտագործվող դիտարկչի տեսակը, սարքը, որի միջոցով միացել եք Ծառայությանը, մուտքի ժամանակը և օրը, ինչպես նաև այլ տեղեկություններ, որոնք անձնական նույնականացման համար չեն նախատեսված։
Մենք թույլատրում ենք ընտրված երրորդ կողմին տեղադրել cookies, pixels կամ նմանատիպ տեխնոլոգիաներ Կայքում՝ մեզ կազմելու Կայքի օգտագործման և օգտատերերի ժողովրդագրական տվյալների ավելի լավ պատկերացում, ինչպես նաև համապատասխան գովազդ մատուցելու նպատակով։ Այս երրորդ կողմը կարող է հավաքագրել տեղեկություններ սպառողի առցանց գործունեության մասին ժամանակի ընթացքում և տարբեր կայքերում, երբ նա օգտվում է մեր Կայքից։
Օրինակ՝ երբ դուք այցելում կամ մուտք եք գործում մեր Կայք, մեր առցանց տվյալների գործընկերները կամ վենդորները կարող են տեղադրել կամ օգտագործել cookies, pixels և նմանատիպ տեխնոլոգիաներ՝ Կայքից հավաքագրված Ձեր անձնական տվյալները կապելու համար այն տվյալների հետ, որոնք նրանք կամ այլ անձինք ունեն Ձեր մասին՝ հիմնված Ձեր առցանց գործունեության վրա՝ մեր Կայքի հետ կապ չունեցող այլ կայքերից։ Սա կարող է ներառել Ձեր անձնական տվյալների համապատասխանեցում էլ. հասցեով կամ տան հասցեով։ Այս տվյալների գործընկերները կամ վենդորները մեզ տրամադրում են այդ համակցված տեղեկատվությունը։
Մենք կարող ենք թույլատրել նաև երրորդ կողմը տեղադրի cookies մեր Կայքում՝ վերլուծական կամ շուկայավարման ֆունկցիաներ իրականացնելու համար։ Օրինակ՝ մենք օգտագործում ենք Google Analytics՝ Կայքի օգտագործման վերաբերյալ տեղեկություններ հավաքագրելու համար։ Այս տեղեկատվությունը օգտագործվում է բացառապես Կայքի բարելավման նպատակով։ Google Analytics-ը չի հավաքագրում որևէ անձը նույնականացնող տեղեկատվություն, և մենք էլ չենք համակցում հավաքագրված տեղեկատվությունը անձը նույնականացնող տվյալների հետ։
Մենք չենք վերահսկում այդ երրորդ կողմի cookies-ի օգտագործումը կամ դրա արդյունքում ստացվող տեղեկատվությունը և պատասխանատու չենք նման երրորդ կողմի գործողությունների կամ քաղաքականության համար։
Բացի այս Գաղտնիության քաղաքականության մեջ նախատեսված դեպքերից, մենք չենք օգտագործում տեխնոլոգիա, որը ճանաչում է Ձեր դիտարկչի «do-not-track» սիգնալը։
- Ինչպե՞ս ենք օգտագործում Ձեր տեղեկատվությունը
Մենք օգտագործում ենք Ձեր տրամադրած տեղեկատվությունը մեր ընդհանուր առևտրային նպատակների համար՝ օրինակ՝ Կայքի բարելավում, բիզնեսի ընդլայնում, Կայքի և Ծառայությունների անվտանգության ապահովում, ինչպես նաև մեր կամ երրորդ կողմի ապրանքներն ու ծառայությունները առաջարկելու համար, որոնք, մեր կարծիքով, կարող են Ձեզ հետաքրքրել։
Մենք կարող ենք օգտագործել նաև Ձեր տրամադրած տեղեկատվությունը՝ Ձեզ տեղեկացնելու Կայքի, Ծառայությունների կամ Ձեր գրանցված հաշվի հետ կապված համապատասխան տեղեկությունների մասին։
III. Անձնական տվյալների փոխանակում
Մենք չենք վաճառում, չենք կիսում և չենք հրապարակում անձը նույնականացնող տվյալները օգտատերերի և Կայքի այցելուների մասին, բացառությամբ այս Գաղտնիության քաղաքականությամբ նախատեսված դեպքերի։
Մենք կարող ենք հրապարակել Ձեր տեղեկատվությունը հետևյալ դեպքերում՝
(i) եթե դուք պահանջեք կամ թույլատրեք դա,
(ii) տեղեկատվությունը տրամադրվում է Ձեր համար գործարք իրականացնելու նպատակով,
(iii) տեղեկատվությունը տրամադրվում է օրենքի, գործող կանոնակարգերի, պետական կամ կիսապետական կառույցների պահանջների, դատարանի հրամանների կամ դիմումների, մեր Օգտագործման պայմանների կամ այլ համաձայնագրերի համաձայն, ինչպես նաև մեր, մեր օգտատերերի կամ այլ անձանց իրավունքները, սեփականությունը կամ անվտանգությունը պաշտպանելու նպատակով (օրինակ՝ խարդախությունից պաշտպանվելու համար սպառողների հաշվետվությունների գործակալությանը);
(iv) տվյալների հրապարակումը իրականացվում է ծառայություններ կամ ակտիվների գնում, փոխանցում կամ վաճառքի շրջանակներում (օրինակ՝ եթե մեր ակտիվների մեծ մասը ձեռք է բերվում մեկ այլ կողմի կողմից, Ձեր տեղեկատվությունը կարող է լինել փոխանցվող ակտիվներից մեկը);
(v)v) տեղեկատվությունը տրամադրվում է մեր գործակալներին, արտաքին վենդորներին կամ ծառայությունների մատակարարներին՝ մեր անունից որոշ ֆունկցիաներ կատարելու նպատակով (օրինակ՝ տվյալների վերլուծություն, շուկայավարման աջակցություն, հաճախորդների սպասարկում, պատվերների մշակում և այլն);
(vi) կամ ինչպես նկարագրված է այս Գաղտնիության քաղաքականության մեջ։
Մենք կարող ենք հրապարակել Ձեր ոչ գաղտնի, համակցված կամ այլ կերպ ոչ անձնական տեղեկատվությունը, օրինակ՝ մեր Կայքի կամ Ծառայությունների օգտագործման վիճակագրությունը, մեր դուստր ընկերություններին և երրորդ կողմին։
- Տվյալների պաշտպանություն
Մենք օգտագործում ենք ողջամիտ տեխնիկական, վարչական և ֆիզիկական միջոցներ՝ մեր համակարգում պահվող տեղեկատվությունը չարաշահումից, կորուստից կամ փոփոխությունից պաշտպանելու համար։
Այնուամենայնիվ, էլեկտրոնային փոխանցման կամ պահման որևէ մեթոդ 100% անվտանգ չէ, և Կայքի բոլոր այցելուները ստանձնում են առցանց ներկայացվող ցանկացած տեղեկատվության ռիսկը։
Եթե մենք ստանանք հրահանգներ Ձեր մուտքի տվյալների միջոցով, դրանք կդիտարկվեն որպես Ձեր կողմից թույլատրված։
- Երրորդ կողմի հղումներ
Մենք կարող ենք թույլատրել ուրիշներին հղումներ տեղադրել այս Կայքի վրա կամ իրենց կայքի հղումներ տեղադրել մեր Կայքում։ Մենք չենք աջակցում կամ գովազդում այս հղված կայքերը։
Այս կայքերը մեր անմիջական վերահսկողության տակ չեն գտնվում, և Կայքի այցելուները, մուտք գործելով Կայք, ընդունում են այս փաստը և ստանձնում ցանկացած ռիսկ, որը կարող է առաջանալ այլ կայքեր այցելելիս։
Այս երրորդ կողմի կայքերն ունեն առանձին և անկախ Գաղտնիության քաղաքականություն։ Խնդրում ենք ծանոթանալ դրանց Գաղտնիության քաղաքականությանը նախքան տեղեկատվություն ներկայացնելը։
Մենք որևէ պատասխանատվություն կամ պարտավորություն չենք կրում այդ կայքերի պարունակության և գործողությունների համար։
Կայքը կարող է պարունակել գովազդներ կամ հովանավորություններ, որոնք առաջարկվում են երրորդ կողմի կողմից, ինչպես նաև որոշ դեպքերում՝ Կայքը կամ Հիմնադրամը ներկայացնող սուբյեկտների կողմից։ Մենք չենք աջակցում կամ գովազդում դրանք տեղադրող ընկերություններին և որևէ պատասխանատվություն չենք կրում այն անձը նույնականացնող տեղեկության համար, որը հավաքագրվում է Կայքի կամ Հիմնադրամի հետ կապ չունեցող գովազդների միջոցով։
VII. Մանկական գաղտնիություն
Այս Կայքը նախագծված չէ և նախատեսված չէ 13 տարեկանից ցածր երեխաների համար։ Եթե դուք 13 տարեկանից ցածր եք, խնդրում ենք մեզ ոչ մի տեղեկություն չներկայացնել։
Մենք գիտակցաբար չենք հավաքագրում 13 տարեկանից ցածր անձանց տվյալները առցանց։ Եթե հայտնաբերենք, որ մեզ մոտ առկա են 13 տարեկանից ցածր անձի տվյալներ, դրանք անմիջապես կջնջվեն։
Ավելին, մենք սահմանափակում ենք 18 տարեկանից ցածր բոլոր այցելուներին՝ արգելում ենք Կայքում հաշիվ գրանցել և Ծառայություններից օգտվել։