Արշավի մասին
Մարտ և Ապրիլ ամիսներին «Դէկավվա Ֆոնդ» բարեգործական հիմնադրամը «Հարեհաս» սոցիալ-կրթական ծրագրի շրջանակում մեկնարկում է «Ծաղկեցրու» սոցիալական արշավը, որի նպատակն է աջակցել և հզորացնել գյուղական համայնքներում բնակվող կանանց։
Արշավի շրջանակում նախատեսվում է հավաքել 20 մլն դրամ։ Ստացված եկամուտը կուղղվի Զառ, Վահրամաբերդ կամ Ծովակ գյուղերից երկուսի զարգացմանը՝ ըստ կարիքների գնահատման արդյունքների։
*Համայնքները ընտրվում են ՏԻՄ-երի հետ համատեղ։
Յուրաքանչյուր ներդրմամբ գյուղերում կիրականացվի՝
- Համայնքային կենտրոնների հիմնում
- Եռամսյա կրթական դասընթացներ կանանց համար
- Համայնքային խնդիր լուծող բիզնեսների մշակում
- Համայնքը համախմբող հարթակի ստեղծում
- Տոների և միջոցառումների համատեղ կազմակերպում
- Երեք տարվա մենթորական աջակցության իրականացում
Միացի՛ր գյուղերի զարգացման արշավին
Ցանկացած չափի ներդրում կարևոր է։ Եթե կիսում եք Հայաստանի գյուղական համայնքների զարգացման գաղափարը, միացե՛ք գարնանային «Ծաղկեցրու» արշավին՝
Նպատակ՝ 20,000,000 ֏
Հավաքված՝ 3,411,000 ֏
- Միանվագ ֆինանսական ներդրմամբ
- Հարթակների կամ արշավին աջակցող այլ միջոցների տրամադրմամբ
- Տվյալ ամսին ստացված վաճառքի մի մասով
- Կամ համակցված (միքս) ձևաչափով
Արշավին կարող են միանալ բոլոր ցանկացողները՝ ընտրելով կամ առաջարկելով իրենց մասնակցության ձևաչափը։
Միացի՛ր արշավին․ միասին ծաղկեցնենք Հայաստանը
FAQ
Հարցե՞ր են մնացել՝ կապվե՛ք մեզ հետ
Հաջողության պատմություններ
Զվարդ Գրիգորյան
«Հարեհաս» ծրագրի շրջանավարտ
Դեռ դպրոցում սիրում էր անգլերենը, սակայն գիտելիքը չէր կիրառում։
«Հարեհաս»-ի դասընթացից հետո որոշեց վերապատրաստվել և սկսել դասավանդել։
Այսօր Զվարդը անգլերենի ուսուցիչ է Զովաբերի «Վերելք» զարգացման կենտրոնում և ունի 11 աշակերտ։
Լիդա Հակոբյան
«Հարեհաս» ծրագրի շրջանավարտ
«Հարեհաս»-ի շրջանակում վերապատրաստվել է որպես կերամիստ և հովանավորությամբ ձեռք բերել կերամիկայի վառարան։
Այսօր Լիդան աշխատում է տանից՝ համագործակցելով Երևանից բժիշկի հետ։
Թեհիմինե Վարդանյան
«Հարեհաս» ծրագրի շրջանավարտ
Ընտանիքի հետ պատրաստվում է բացել խելացի անասնաբուծական ֆերմա։
«Հարեհաս»-ի համախոհների աջակցությամբ ստացել է ֆինանսավորում՝ 5 հորթ ձեռք բերելու համար։
Այժմ նախապատրաստում է ֆերմայի տարածքը կաթի և մսի արտադրության համար։
«Ջուվենտա» գեղեցկության սրահ
«Հարեհաս» ծրագրի 5 շրջանավարտ
Անհատական վերապատրաստումներից հետո կանայք համախմբվեցին և բացեցին գեղեցկության սրահ։
«Հարեհաս»-ի համախոհների աջակցությամբ վերանորոգվեց տարածքը և ձեռք բերվեցին անհրաժեշտ պարագաները։
Այսօր «Ջուվենտա»-ն Զովաբերի առաջին գեղեցկության սրահն է։


















