
Սոցիալ-կրթական ծրագիր
Ծրագրի փՈւլերը
Ճկուն ծրագիր գյուղերի զարգացման համար
- Գյուղի խնդիրների բացահայտում
- Շահառուների հավաքագրում
- Դասընթացավարների ներգրավում և դասընթացի մշակում
- «Հարեհաս» կենտրոնի հիմնում
- 3-ամսյա դասընթացի մեկնարկ
- Բիզնես նախագծերի մշակում
- 3 տարվա մենթորություն
- Շարունակական կրթություն «ACA»-ում
- Մշտական կապ շահառուների հետ
դառնալ կամԱՎՈՐ
Ֆինանսական աջակցություն
Ունե՞ք ազատ ֆինանսներ և ցանկանում եք օգնել մարդկանց, բայց չգիտեք՝ ինչպես։ Վստահե՛ք մեզ։ Ձեր ներդրումը մենք կվերածենք կրթական գործիքների, որոնք կբերեն զարգացման։
Ոչ Ֆինանսական աջակցություն
Ունե՞ք գիտելիք և փորձ որևէ ոլորտում ու պատրա՞ստ եք կիսվել։ Դարձե՛ք կամավոր։ Կարո՞ղ եք աջակցել նաև գույքով, տեխնիկայով կամ այլ նյութական միջոցներով։ Ձեր օգնությամբ մենք կբացենք նոր կրթական կենտրոններ։ Նվիրաբերե՛ք։
ՄԻԱՆԱԼ ԹԻՄԻՆ
Ցանկանու՞մ եք միանալ «Հարեհաս»-ի թիմին։ Լրացրե՛ք դիմում-հայտը, և եկե՛ք միասին զարգացնենք Հայաստանը։
ԴԱՍԸՆԹԱՑԻ փՈւլերը
Դասընթացն անցկացվում է առկա ձևաչափով:
Մշտական
Յուրաքանչյուրը՝ 12 շաբաթ
- Նախագծի կառավարում
- Անգլերեն լեզու
- Հոգեթերապիա
- Ծնողավարություն
Փուլային
Յուրաքանչյուրը՝ 2 շաբաթ
- Ֆինանսական գրագիտություն
- Համակարգչային հմտություններ
- Մեդիագրագիտություն
- Հաշվապահություն
- Մարդու իրավունքներ
ՄԱՍՆԱԿՑԵԼ
Ապրու՞մ եք գյուղում և ցանկանու՞մ եք փոխել Ձեր ու համայնքի կյանքը դեպի լավը։ Լրացրե՛ք տվյալները, և մեր թիմը սիրով կաջակցի Ձեզ։
դասընթացավարները

Սիրուն Կարապետյան
Մեդիագրագիտություն, ծնողավարություն

Զարուհի Խլոյան
Նախագծի կառավարում

Ջուլի Հովհաննիսյան
Անգլերեն

Լուսինե Սահակյան
Ֆինանսական գրագիտություն, հաշվապահություն

Նոնա Աղաջանյան
Մենթորություն
Թվային մարքեթինգի հիմունքներ
Ուզու՞մ եք դառնալ թվային աշխարհի պահանջված մասնագետ։ Մասնակցե՛ք «Թվային մարքեթինգի հիմունքներ» անվճար դասընթացին, որը նախատեսված է «Հարեհաս»-ի մասնակիցների և գյուղական համայնքների բնակիչների համար։ Դասընթացը ստեղծվել է ACA-ի և TEF հիմնադրամների կողմից՝ «Դէկավվա» հիմնադրամի աջակցությամբ։


ՄԵԴԻԱ




Ծրագրին կարող են դիմել Գեղարքունիքի մարզում բնակվող կանայք և աղջիկներ, ովքեր ցանկանում են բացահայտել իրենց ներուժը, ստանալ նոր գիտելիքներ, զարգացնել իրենց հմտությունները և բարելավել իրենց և համայնքի կյանքը։
Կանայք համայնքի հիմքն են։ Նրանք մեծ դեր ունեն թե՛ ընտանիքում, թե՛ հասարակությունում փոփոխություններ բերելու գործում։ Սակայն գյուղական համայնքներում նրանք հաճախ բախվում են բռնության, գործազրկության, կրթական սահմանափակումների, ինչպես նաև սոցիալական ճնշումների հետևանքով ստիպված են լինում դիմել սեռով պայմանավորված հղիության ընդհատումների։
Ծրագրի ձևաչափից կախված կարող են լինել նոր միանալու հնարավորություններ, բայց ցանկալի է դիմել նախապես։